Թուրքերը կրակում են քրդական քաղաքների վրա` ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ (տեսանյութ)
ВИДЕОOperative.am-ը գրում է.
Թուրքիայի օդուժի ինքնաթիռները հարվածում են քրդական քաղաքների խաղաղ բնակչությանը Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ պայքարի անվան տակ: Մասնավորապես, խոսքը Նուսայբին քաղաքի մասին է:
Թուրքերը Նուսայբինում լայնամասշտաբ ռազմական գործողություններ են իրականացնում, այն դեպքում, երբ քաղաքում գտնվում են քիչ քանակի ահաբեկիչներ, որոնց վերացնելու համար նման հարձակումներն անարդյունավետ են:
«Lifenews»-ի հատուկ թղթակցին Սիրիայում հաջողվել է տեսանկարահանել Նուսայբին քաղաքի վրա թուրքական ուղղաթիռների հարձակումները:
Նուսայբինի բնակչության մեծամասնությունը փախել է, քանի որ անընդհատ կրակի տակ են: Տեղի բնակիչներից մեկը պատմել է, որ իրենց Էլ-Ղամիշլի քաղաքում մի քանի դեպք է եղել, երբ երեխաներ են մահացել Թուրքիայի տարածքից եկող կրակոցների պատճառով:
Նուսայբին քաղաքը, որը գտնվում է սիրիական Էլ-Ղամիշլի քաղաքի հարևանությամբ, նրա շրջակայքը այժմ գտնվում են Թուրքիայի օդուժի լիարժեք վերահսկողության տակ: Կանոնավոր հարձակումների պատճառով մահանում է տեղի բնակչությունը:
Ըստ վերջին տվյալների, տուժածների թիվն անցել է 50-ից: Մարդիկ փախչում են քաղաքից և հարևան գյուղերից:



