Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողներին կտրամադրվի անվճար տրանսպորտ
ОБЩЕСТВОԵրևանի քաղաքապետի 2016 թվականի ապրիլի 19-ի «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպելու մասին» որոշման համաձայն` 2016թ. ապրիլի 24-ին Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից ժամը 08.30-ից մինչև 22.00-ն ա նվճար կփոխադրվեն հետևյալ երթուղիներով.
• Թ.1 երթուղի - «Հրազդան» մարզադաշտ - Աթենքի փողոց - Հաղթանակի կամուրջ, Արգիշտիի-Իտալիայի-Խորենացու-
Հետադարձը` Ագաթանգեղոսի - Գր. Լուսավորչի - Արգիշտիի փողոցներ - Հաղթանակի կամուրջ - Աթենքի փողոց - «Հրազդան» մարզադաշտ:
• Թ.2 երթուղի - «Հրազդան» մարզադաշտ-Ծիծեռնակաբերդի խճուղի- Լենինգրադյան, Կիևյան փողոցներ- մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան:
Հետադարձը` նույն ուղեգծով:
Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:



