Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարարը դատապարտվել է 8 տարի ազատազրկման
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար Մեհման Սելիմովը դատապարտվել է 8 տարի ժամկետով ազատազրկման:
Վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, այսօր այդ մասին վճիռը հրապարակել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Զեյնալ Աղաեւը:
Ավելի վաղ դատախազը Մեհման Սելիմովի համար պահանջել էր 10 տարի ժամկետով ազատազրկում:
Մեհման Սելիմովին մեղադրանք է ներկայացվել «խոշոր չափերի յուրացում» եւ «պաշտոնեական լիազորությունների չարաշահում» հոդվածներով:
Մեհման Սելիմովը ձերբակալվել էր 2014 թվականի նոյեմբերի 25-ին:
Վերջին մեկ տարում կոռուպցիոն գործողությունների պատճառով Ադրբեջանի ՊՆ-ից հեռացվել են 25-ից ավելի բարձրաստիճան զինվորականներ եւ գեներալներ, որոնց մեծ մասի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել:
1
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
2
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
3
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



