Եղիսաբեթ Երկրորդ թագուհին Օբամային դիմավորել Է Վինձորի դղյակում
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ նրա տիկինը՝ Միշելը, ժամանել են Վինձորի դղյակ, որտեղ նրանց ճաշկերույթ Է սպասում Մեծ Բրիտանիայի թագավորական զույգի՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու եւ նրա ամուսնու՝ Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի հետ:
Օբամա ամուսինները ուղղաթիռով վայրԷջք են կատարել մարգագետնում, որտեղ նրանց դիմավորել են Եղիսաբեթ Երկրորդը եւ արքայազն Ֆիլիպը:
Օբաման թագուհուն շնորհավորել Է 90-ամյա հոբելյանի առթիվ: Ողջագուրումներից հետո նախագահական զույգը նստել Է սեւ «Ռեյնջ Ռովերը», որը վարել Է 94-ամյա արքայազն Ֆիլիպը:
Այսպիսով՝ Օբաման դարձել Է արտասահմանցի առաջին ղեկավարը, որն արժանացել Է Եղիսաբեթ Երկրորդին նրա հոբելյանի առթիվ անձամբ շնորհավորելու պատվին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
2
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
3
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



