Ереван, 08.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Իրան-ԵԱՏՄ-Եվրոպա ուղղություններում Հայաստանը կարող է դիտվել կամուրջ. Արծվիկ Մինասյան

МЕЖДУНАРОДНОЕ

Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում աշխատանքն սկսեց «INVEST ARMENIA 2016» միջազգային համաժողովը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համաժողովին Քննարկման թեմաներն են` Հայաստան-Իրան-Եվրասիական տնտեսական միություն համագործակցությունը, ինչպես նաև կլինեն Հայաստանի համար 2016-2018 թվականների տնտեսական կանխատեսումներ:

«INVEST ARMENIA 2016» ծրագրի համակարգող Վրույր Փենեսյանի խոսքով՝ համաժողովի  նպատակն է ներկայացնել Հայաստանի տնտեսության ներդրումային հնարավորությունները, հեռանկարները և  փորձել արտերկից գործարարաներ հրավիրել Հայաստան:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ Իրանի նկատմամբ սահմանված  պատժամիջոցները չեղարկելուց հետո մեծ հնարավորություններ են ի հայտ եկել համագործակցությունն ընդլայնելու համար:

«Նախ Հայաստանում համատեղ արտադրություն կազմակերպելը և արտահանելը, ինչպես նաև հայաստանյան ընկերությունների ուղղակի ներգրավումը իրանական շուկայում: Ելնելով դրանից` մենք իրանական կողմին առաջարկել ենք մի խումբ ապրանքատեսակների ցանկ, որպեսզի իջեցված մաքսադրույք սահմանվի: Դա թույլ կտա, որ հայկական ապրանքները ցածր մաքսադրույքով մուտք գործեն Իրանի շուկա: Դրանից բացի առաջարկել ենք, որ Հայաստանը դիտարկվի իրանական և եվրոպական կապիտալի կենտրոնացման վայր` հնարավորություն տալով եվրոպական տեխնոլոգիաների և իրանական կապիտալի մասնակցությամբ ստեղծել համատեղ ձեռնարկություններ»,-ասաց Արծվիկ Մինասյանը: Նրա տեղեկացմամբ, առաջիկայում Իրանում սպասվում է հայկական ապրանքների և Հայաստանում իրանական ապրանքների ցուցահանդես: Ըստ Արծվիկ Մինասյանի` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 5 ձեռնարկություն արդեն մուտք է գործել իրանական շուկա և բարեհաջող գործում է: Նախարարի կարծիքով, ոչ պակաս կարևոր է զբոսաշրջության ոլորտում քայլեր ձեռնարկելը: Մասնավորապես, պետք է նպաստավոր պայմաններ ստեղծել Իրանից Հայաստան եկող զբոսաշրջիկների համար: Առաջիկայում նախատեսվում է հանել Իրանից Հայաստան եկող ավտոմեքենաների համար սահմանված տուրքը:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի կարծիքով, ժամանակն է Իրանի հետ  համատեղ արտադրանք ստեղծել և դուրս գալ երրորդ շուկաներ` ԵԱՏՄ, ԵՄ:

«Սրանք շուկաներ են, որտեղ Հայաստանը շահեկան կարգավիճակ ունի, դա հնարավորություն կտա իրանցիներին լայնածավալ  արտահանում իրականացնել: Գործարարներին հետաքրքրում են մի շարք ոլորտներ` մեքենաշինություն, հաստոցաշինություն, ոսկերչություն, սննդի վերամշակում, տեղեկատվական տեխնոլոգիաներ և այլն»,-ավելացրեց Արսեն Ղազարյանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի խոսքով, ԵԱՏՄ-ի շրջանակներում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է դիտարկի Հայաստան-ԵԱՏՄ-Իրան համագործակցության հնարավորությունները: «Առանձին շեշտադրված է ազատ առևտրի տնտեսական գոտիների հարցը, իսկ Հայաստանը նման տարածքներ ունի: Մեղրիի տարածքում ունենք ազատ առևտրի տնտեսական գոտի: Երկու երկրների համագործակցության ներուժը բավական մեծ է, և պետք է այն իրացնել: Մենք այսօր Իրանի հետ ունենք տարեկան 340 մլն դոլարի առևտրաշրջանառություն, եթե մի քիչ ավելի ակտիվ աշխատենք, կարող ենք այդ ցուցանիշը հասցնել մի քանի մլրդ-ի: ԵԱՏՄ-ի շուկան սպառման շուկա է, իսկ Իրանը լայնածավալ առաջարկություններ ունի ապրանքների շուկայում: Մենք կարող ենք լավագույն հնարավորություններ ընձեռել, իրենց արտադրական հզորությունները նեդնելով մեր երկրում, առանց մաքսատուրքի առևտուր իրականացնել ԵԱՏՄ-ում»,-ասաց Վարդան Այվազյանը:

Հայ-իրանական  առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Լևոն Ահարոնյանն ընդգծեց, որ իրանցի գործարարներն համագործակցելու  պատրաստակամություն ունեն:

Իրանցի գործարարները ցանկանում են Հայաստանի հետ աշխատել և դուրս գալ ռուսական շուկա: Պարզապես հստակեցնելու հարցեր կան: Մասնավորապես, եթե ես իմ կիսաֆաբրիկատ ապրանքներն ուղարկում եմ Հայաստան, այստեղ ամբողջական փաթեթավորվում է և ուղարկվում Ռուսաստան, վաճառքի դեպքում ինչպես պետք է իմ գումարները ստանամ: Նմանատիպ դեռ բազմաթիվ հարցեր կան հստակեցնելու»,-հավելեց Լևոն Ահարոնյանը:

«BPA» ընկերությունն արդեն երկրորդ տարին է Հայաստանի արդյունաբերողների և  գործարարների միության հետ կազմակերպում է «INVEST ARMENIA» համաժողովը:

Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026