Microsoft-ի եկամուտները կտրուկ ընկել են անհատական համակարգիչների վաճառքների նվազման պատճառով
ОБЩЕСТВОMicrosoft ամերիկյան կորպորացիայի եռամսյակային եկամուտները կտրուկ ընկել են անհատական համակարգիչների վաճառքների նվազման պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ընկերության շահույթը ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով կազմել Է 3,76 մլրդ դոլար այն դեպքում, երբ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում նա վաստակել Էր 4,99 մլրդ դոլար:
Microsoft-ի բաժնետոմսերի արժեքը նվազել Է ավելի քան 4 տոկոսով եկամուտների անկման վերաբերյալ հայտարարությունից հետո:
Վերլուծաբաններն ընկերության շահույթի կտրուկ նվազումը կապում են անհատական համակարգիչների շուկայում տեղի ունեցած անկման հետ, ինչը բացասաբար Է ազդում Microsoft-ի առանձին արտադրանքների պահանջարկի վրա:
Դրա հետ մեկտեղ ընկերության ամպային բիզնեսի եկամուտներն աճել են 3,3 տոկոսով եւ կազմել 6,1 մլրդ դոլար: Microsoft-ի ներկայացուցիչներն ասում են, որ մտադիր են ավելի ակտիվորեն զարգացնել իրենց ամպային ծառայությունները:



