Հարավային Կորեայում մարդատար գնացքը դուրս է ընկել ռելսերից
МЕЖДУНАРОДНОЕԿորեայի Հանրապետության հարավային մասում ապրիլի 22-ին մեկ մարդ Է զոհվել, եւս ութը՝ վիրավորվել ռելսերից մարդատար գնացքի դուրս ընկնելու հետեւանքով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են ոստիկանության ներկայացուցիչները:
«Աղետը տեղի Է ունեցել Յոսու նավահանգստային քաղաքի մերձակայքում: Այդ պահին գնացքում ընդամենը եղել Է 27 մարդ»,- նշել են աղետի վայր ժամանած քննիչները:
Նախնական տվյալներով՝ մեքենավարն անտեսել Է կարգավարի ցուցումները եւ շրջադարձին արագությունը չի նվազեցրել ժամում մինչեւ 50 կիլոմետր՝ այն գերազանցելով 2,5 անգամ:
Ներկայում երկաթուղագծում երթեւեկությունը դադարեցված Է, նորոգման աշխատանքները կտեւեն մինչեւ մեկ օր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
2
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
3
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



