Օբաման այցով ժամանել է Մեծ Բրիտանիա
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ապրիլի 21-ին ժամանել է Լոնդոն՝ համոզելու բրիտանացի ընտրողներին՝ առաջիկա հանրաքվեի ընթացքում չհրաժարվել Եվրամիությանն անդամակցությունից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:
«Ինչպես ասել է նախագահը, մենք պաշտպանում ենք ուժեղ Միացյալ Թագավորությանը Եվրամիության կազմում»,- նշել է Բեն Ռոդսը՝ Օբամայի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի օգնականը:
Օբաման Լոնդոն իր այցի շրջանակներում այսօր հանդիպում կունենա Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի հետ: Նա պլանավորում է քննարկել ահաբեկչության դեմ պայքարի, Ուկրաինայի արեւելքում հակամարտության կարգավորման հարցերը, ինչպես նաեւ Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցը:
1
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
2
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
3
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



