Լավրովն ակամայից հայտնվել է համահայկական արարողությունների ալիքի մեջ.«Հրապարակ»
ОБЩЕСТВО«Մինչ երիտասարդները բողոքի ակցիա էին անում, «Զվարթնոցում» թիվ 1 պատրաստության վիճակ էր հայտարարվել ՝ փոքր ինտերվալով Հայաստան էին ժամանում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Շառլ Ազնավուրը, որը գալիս է մասնակցելու «Ավրորա» մրցանակաբաշխությանը և Եղեռնի 101-ամյակին։ Լավրովն ակամայից հայտնվել է համահայկական արարողությունների ալիքի մեջ։ Նա կայցելի Եղեռնի հուշահամալիր և ցեղասպանության թանգարան։ Մեր աղբյուրները չեն բացառում, որ կմեկնի նաև Ղարաբաղ։ Կլուսաբանվի՞ այդ այցը՝ առայժմ հայտնի չէ։ Ասում են, որ ՌԴ արտգործնախարարը մթության քողի տակ հանդիպումների մեծ փորձ ունի՝ ժամանակին նա Մեղրիում նման մի քանի հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



