Հայաստանի ռուսական ռազմաբազայի զինծառայողները պատրաստվում են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի միջոցառումներին
ОБЩЕСТВОՀայաստանի ռուսական ռազմաբազայի զինծառայողները Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 71-րդ տարեդարձին ընդառաջ բարեկարգում են ռուս զինծառայողների հիշատակին նվիրված հուշարձանները և նրանց գերեզմանները: Այս մասին հայտնում են Հայաստանում ռուսական ռազմաբազայի մամուլի ծառայությունից:
Երևանի և Գյումրիի տարածքներում զինվորականները՝ ՌԴ պաշտպանության նախարարության միջնակարդ դպրոցների սաների հետ միասին երկու շաբաթվա ընթացքում կիրականացնեն աղբի մաքրման աշխատանքներ, կվերականգնեն և կվերանորոգեն ավելի քան 100 հուշարձան:
Հայրենական մեծ պատերազմի 71-րդ տարեդարձի օրը Հայաստանում ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը, վետարանները, ՌԴ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, զինծառայողները և նրանց ընտանիքի անդամները ծաղկեպսակներ կդնեն Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված ավելի քան 100 հուշարձանների, ինչպես նաև նրանց գերեզմաններին Երևանում և Գյումրիում:



