Ապրիլյան պատերազմի վերաբերյալ լիբանանյան մեդիայի անդրադարձը բարելավվել է Արցախ գործուղումից հետո
ОБЩЕСТВОԼիբանանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության և քառօրյա պատերազմի վերաբերյալ առավել օբյեկտիվ պատկերացում ձևավորելու համար տեղի Հայ դատի հանձնախմբի ու ՀՅԴ տեղեկատվական գրասենյակի կողմից կազմակերպվել է լիբանանյան առաջատար հեռուստաընկերությունների գործուղումն Արցախ: Արդյունքում լուսաբանումն առավել օբյեկտիվ է իրականացվել: Երևանում լրագրողների հետ հանդիպմանը Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի նշեց, որ լիբանանյան լրահոսն ապրիլի առաջին օրերին հիմնվել է միջազգային մամուլի որոշ հրապարակումների վրա, ու իրադրությունը շփման գծում լուսաբանվել է ոչ հայանպաստ տեսանկյունից: «Սկզբում ցավոք մենք նկատեցինք միջազգային լրահոսի անմիջական ազդեցությունը նաև լիբանանյան լրատվադաշտում, որտեղ որոշակի բառապաշարի կիրառում նկատվեց, ինչը հայանպաստ չէր: Մենք հերթական անգամ նկատեցինք «անջատողական հայեր», «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն» եզրույթները, սակայն չէր խոսվում Արցախի Հանրապետության, ժողովրդի ազատ ին քնորոշման իրավունքի մասին: Սրա համար շատ արագ կազմակերպվեց լիբանանյան ամենանշանավոր հեռուստատեսությունների լրագրողների գործուղումը Արցախ»,- ասաց Շահան Գանտահարյանը:
Անդրադառնալով տեղի հայերին` բանախոսը նկատեց, որ նրանք պատրաստակամորեն արագ ինքնակազմակերպվել, դրամական ու այլ տիպի օգնություն են հանգանակել: «Կար ամեն գնով արցախահայության մեջքին կանգնելու ցանկություն` ամենաբարձր մակարդակներից մինչև ժողովրդային մակարդակներ»,-հավելեց Գանատահարյանը:
Նա շեշտադրեց այն հանգամանքը, որը օրեր առաջ Ստամբուլում անցկացված «Իսլամական համագործակցություն» կազմակերպության գագաթնաժողովին Լիբաբանը, լինելով արաբական հանրապետություն, վերապահումով է մոտեցել Ադրբեջանի հակահայ բանաձևին, ինչը լիբանանահայերի համար մեծ հաջողություն է:



