Սիրիայի քաղաքներից ռեկորդային թվով վիրավորների են տարհանել
ОБЩЕСТВОՄիջազգային կազմակերպությունները 500 վիրավոր սիրիացիների են տարհանել Սիրիայի չորս պաշարված քաղաքներից: Խոսքը զինված հակամարտության հինգ տարվա ընթացքում վիրավորների ամենախոշոր տարհանման մասին Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Վիրավորների կեսը դուրս Է բերվել կառավարական զորքերի կողմից շրջափակված Զաբադանի եւ Մադայա քաղաքներից, եւս կեսը՝ Ֆուա եւ Քեֆրայա բնակավայրերից, որոնք պաշարված են ապստամբների կողմից:
Ինչպես BBC-ին հայտնել Է ՄԱԿ-ի՝ Սիրիայի խնդրով հատուկ պատվիրակի օգնական Յան Էգելանը, գործողությունը մի քանի անգամ հետաձգվել Էր, սակայն ի վերջո հաջողությամբ Է ավարտվել:
Նրա խոսքով՝ Կարմիր Խաչի սիրիական ստորաբաժանումը տարհանումն իրականացրել Է ՄԱԿ-ի եւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ համատեղ:
«Երկար ժամանակ շատ դժվարին բանակցություններ Էին ընթանում»,-պատմել Է Էգելանը, նշելով, որ հակամարտության երկու կողմերն Էլ պնդում Էին երկուստեք հավասար թվաքանակով վիրավորների տարհանումը:
ՄԱԿ-ի տվյալներով՝ ներկայում Սիրիայում պաշարման պայմաններում Է ապրում Է մինչեւ կես միլիոն մարդ: Վիրավորների վերջին խոշոր տարհանումը երկրում անցկացվել Էր անցյալ տարվա դեկտեմբերին:



