Մոսկվացի ուսանողները կհետազոտեն Վրաստանի, Հայաստանի եւ Իրանի մշակույթների առանձնահատկությունները
ОБЩЕСТВОԱյս տարվա ապրիլի 23-ից մինչեւ մայիսի 10-ը տեղի կունենա Մոսկվայի Ազգային հետազոտական համալսարանի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Մշակութաբանության դպրոցի «Սահմանի մշակութային ազդեցությունները» հինգերորդ ամենամյա ավտոմոբիլային գիտարշավը: Այս տարի հոբելյանական ուղեւորության երթուղին կանցնի Վրաստանի, Հայաստանի եւ Իրանի տարածքով:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, երկու շաբաթվա ընթացքում Մշակութաբանության դպրոցի տարբեր կուրսերի տասնմեկ ուսանողներ կուսումնասիրեն երեք երկրների արդի մշակույթի առանձնահատկությունները եւ նյութեր կհավաքեն իրենց հետազոտությունների համար: Մասնակիցներն ընտրվել են մրցույթով. ուսանողներն ինքնուրույն մշակել են այն թեմաները եւ ձեւակերպել այն վարկածները, որոնք ծրագրվում Է ստուգել ուղեւորության ընթացքում: Արշավախմբի անդամներ են դարձել լավագույն հայտերի հեղինակները:
Այն թեմաների սպեկտրը, որոնք այս տարի հետաքրքրում են ուսանողներին, շատ լայն Է. հիշողության քաղաքականությունը եւ կերպափոխությունը քաղաքային բնապատկերում Թբիլիսիի եւ Երեւանի օրինակով, Իրանի սաունդսքեյփները, Իրանի հասարակական շենքերի ճարտարապետական առանձնահատկությունները քսաներորդ դարի երկրորդ կեսին եւ այսօր, ԽՍՀՄ-ի տրոհման ազդեցությունը Հայաստանում մոլոկանների կենցաղի վրա, Հյուսիսային եւ Հարավային Կովկասի քաղաքների հաղորդակցական լոկուսները, Ալեքսանդր Գրիբոեդովը որպես Անդրկովկասի մեդիական կերպար եւ աշխարհաքաղաքական միֆ, արդի Ի րանի գեղարվեստական արհեստագործությունները:
Գիտարշավին մասնակցում են ոչ միայն ուսանողներ, այլեւ տյուտորներ, նրանց թվում՝ համալսարանի դասախոսներ, որոնք ուսանողներին խորհրդատվություններ կտրամադրեն ընտրված թեմաների շուրջը:
Ուղեւորության ավարտից հետո մասնակիցները կպատրաստեն ամփոփ շարադրանք: Գիտարշավը եւ դրա արդյունքները գնահատվում են որպես ուսանողական գիտահետազոտական պրակտիկա:
Ազգային հետազոտական համալսարանի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Մշակութաբանության դպրոցի գիտարշավներն անցակցվում են 2012 թվականից:



