ԱՄՆ-ի նոր դոլարների վրա կհայտնվեն քաղաքացիական իրավունքների կին մարտիկներ
ОБЩЕСТВО20-դոլարանոց թղթադրամի վրա կհայտնվի նեգրուհի Հարիեթ Թամբենի նկարը, որը պայքարել Է ստրկության դեմ եւ հանուն կանանց իրավահավասարության: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն իր բաց նամակում:
Նրա խոսքով՝ Թամբենի դիմանկարը կզետեղվի նոր թղթադրամի դիմերեսին: Թղթադրամի դարձերեսին նախկինի պես կլինի Սպիտակ տունը եւ նախագահ Էնդրյու Ջեքսոնի դիմանկարը:
Նախատեսված Է նաեւ երկրի ֆինանսների առաջին նախարար Ալեքսանդր Համիլտոնի դիմանկարը հանել 10-դոլարանոց թղթադրամի դիմերեսից եւ այն փոխարինել կնոջ՝ քսաներորդ դարի սկզբի ականավոր սուֆրաժիստուհիներից մեկի դիմանկարով:
Ենթադրվում Է, որ հինգդոլարանոց թղթադրամի վրա նախագահ Աբրահամ Լինկոլնի հետ մեկտեղ, որի օրոք վերացրեցին ստրկությունը, կհայտնվի Միացյալ Նահանգներում նեգրերի իրավունքների համար պայքարի մեծագույն մարտիկներից մեկը՝ Մարտին Լյութեր Քինգը:



