Ղրիմի բնակիչները նշում են Ժողովուրդների վերածննդի օրը
ОБЩЕСТВОՂրիմի բնակիչները նշում են Ռուսաստանի նախագահի կողմից «Հայ, բուլղար, հույն, իտալացի, ղրիմցի թաթար եւ գերմանացի ժողովուրդների ռեաբիլիտացման եւ նրանց վերածննդի ու զարգացման պետական օժանդակության միջոցառումների մասին» հրամանագրի ստորագրման երկրորդ տարեդարձը: Ապրիլի 21-ը հանրապետությունում պաշտոնապես համարվում Է Ռեաբիլիտացված ժողովուրդների վերածննդի օր:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, թերակղզու տարբեր քաղաքներում տեղի կունենան ցուցահանդեսներ, թատերականացված ներկայացումներ, համերգներ: Հանդիսությունների գագաթնակետը կդառնա խորհրդանշական «բարօրության եւ բարգավաճման գավաթը» լցնելու արարողությունը, որը կհանձնվի Ղրիմի Հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովին, հայտնել են հանրապետության կառավարության տեղեկատվական քաղաքականության նախարարությունում:
Սիմֆերոպոլի Կենտրոնական զբոսայգում տեղի կունենա Ղրիմի ժողովուրդների ազգային խոհանոցների շնորհանդես:
1941-ից մինչեւ 1944 թվականը Ղրիմից տեղահանվել են ավելի քան 200 հազար ղրիմցի թաթարներ, գերմանացիներ, հույներ, բուլղարներ, հայեր եւ այլ ժողովուրդների ներկայացուցիչներ:



