Թալինի ընտրություններում Սարգիս Արամյանին չպաշտպանելու պատճառով աշխատանքից հեռացել Է սոցապահովության տարածքային ծառայության պետը.«Հրապարակ»
ОБЩЕСТВО«Թալինի ընտրություններում ՀՀԿ թեկնածու Սարգիս Արամյանին չպաշտպանելու պատճառով աշխատանքից հարկադրաբար հեռացել Է սոցապահովության տարածքային ծառայության պետ, անկուսակցական Վորոշ Խաչատրյանը։ Այս ընտրությունները դարձել Էին նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի համար կենաց-մահու խնդիր, նա ՀՀԿ վերնախավին հորդորում Էր միջոցներ ձեռնարկել «անհնազանդներին»՝ ՀՀԿ թեկնածուի համար չաշխատողներին պատժել։
Ընտրություններից 1 շաբաթ առաջ 3 նախարարների ուղեկցությամբ Թալինի ՀՀԿ շտաբ Էր այցելել Հովիկ Աբրահամյանը։ Այդ օրն Էլ հրահանգվել Է Վորոշ Խաչատրյանին զգուշացնել՝ կամ ակտիվ աշխատում ես գործող քաղաքապետի համար, կամ դիմում ես գրում, հեռանում։ Խաչատրյանը, լինելով մարզում հարգված ու հեղինակություն վայելող անձ և չցանկանալով կամակատար դառնալ, դիմում Է գրել։ Հիշեցնենք՝ նա առաջադրվել Էր Թալինի քաղաքապետի նախորդ ընտրություններում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



