ՀՀ ԱԳ փոխնախարարը կարևորել է «Աջակցություն միգրացիայի և սահմանային կառավարմանը» ծրագիրը
ОБЩЕСТВОՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ապրիլի 19-ին ընդունել է Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի (ՄՔԶՄԿ -ICMPD) պատվիրակությանը՝ արևելյան ուղղության տնօրեն Մարթայն Փլայմի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչու թյունից՝ հավելելով. «Հանդիպմանը Կարեն Նազարյանը նշել է, որ ծրագրի երկու բաղադրիչներն էլ` միգրացիան և սահմանային կառավարումը, կարևոր ուղղություններ են Հայաստանի համար, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը աշխարհագրական առումով մոտ է գտնվում Սիրիային և Մերձավոր Արևելքին, ուր իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված:
Հանդիպմանը նաև ներկայացվել է ԵՄ հետ նոր իրավական փաստաթղթի շուրջ մեկնարկած բանակցությունների ընթացքը, անդրադարձ է կատարվել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության հարցին:
Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնըՀայաստանում իրականացնելու է «Աջակցություն միգրացիայի ևսահմանային կառավարմանը» ծրագիրը, որի վերաբերյալ 2014թ.դեկտեմբերին Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվել էրհամապատասխան ֆինանսական համաձայնագիր: Ծրագիրը մեկնարկում էայս ապրիլից:



