Արդյունավետ ժողովրդական բաղադրատոմսեր, որոնք կօգնեն ազատվել ստամոքսի ու տասներկումատյա աղիքի խոցից
ЛАЙФ1.Ստամոքսի խոցի դեպքում 1 ամիս շարունակ օրական 3 անգամ ուտելուց 20 րոպե առաջ խմեք 1 բաժակ առանց աղի եփած կարտոֆիլի հյութ:
2. Անգամ բարդացած վիճակում գտնվող ստամոքսի խոցը հնարավոր է բուժել, եթե բերանում պահեք ու լեզվով լիզեք սոճու բուսահյութը:
3. Տարայի մեջ 1/3-ը լցրեք կանաչ սոճու կոներով , լցրեք նրանց վրա օղի ու թողեք թրմվի մութ ու տաք վայրում մեկ շաբաթ: Պարբերաբար այն խառնեք: Ստամոքսի խոցի դեպքում 1-ից 2 ամիս օրական 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ ընդունեք 1-ական ճ/գ:
4. Խառնեք ըստ ծավալի հավասար քանակությամբ հալվեի, սև բազուկի, գազարի, կաղամբի, կարմիր բազուկի հյութեր, մայիսյան մեղր ու կագոր գինի: Խառնուրդը փակ կափարիչով կաթսայի մեջ 6 ժամ եփեք մարմանդ կրակի վրա:Պահեք այն սառը ու մութ վայրում: Ստամոքսի խոցի դեպքում օրական 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ ընդունեք 50մլ այդ հյութից: Բուժման կուրսը 1 ամիս:
5. Հավասար քանակությամբ ըստ ծավալի խառնեք ու մսաղացով աղացեք թարմ մեծ եզան լեզվի (подорожника большого) տերևներն ու մեղրը, լցրեք այն կափարիչով փակվող կաթսայի մեջ ու դրեք տաք ջեռոցում 4 ժամ: Քամեք ստացված հյութը: Ստամոքսի և տասներկումատյա աղիքի խոցի դեպքում օրական 4 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ ընդունեք 1 թ/գ: Այդ հյութը օգտակար է նաև միզապարկի բորբոքման, գաստրիտի, էնտերիտի ու էնտերոկոլիտների դեպքում:
6. 300 գրամ շաքարի փոշին լուծեք 1 լ եռացրած տաք ջրի մեջ: Աղիների հիվանդության, ներքին վերքերի ու աղիների խոցերի, ինչպես նաև օրգանիզմի մաքրաման համար տաք օշարակով քնելուց առաջ կատարեք հոգնա:
7. Ստամոքսի ու տասներկումատյա աղիքի խոցի դեպքում 35-ից 45 օր ընդունեք 1 գրամ շիզանդրայի(лимонника) սերմի փոշի օրական 3 ագամ՝ ուտելուց 20 րոպե առաջ:Այն աչքի է ընկնում ուժեղ բուժիչ հատկությաբ:
Աղբյուրը՝ fithacker.ru



