Ереван, 30.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


«Հենց գնանք Երևան՝ ձեր համար գառ կմորթենք».Քյարամն այսպես էր փորձել շնորհակալ լինել Ուրֆանյանին

ОБЩЕСТВО

Haynews.am-ը գրում է.

Եթե ես հաշմանդամ մնամ՝ ինձ կխփեմ...բանակ գնալու առաջին իսկ օրից 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի գլխում միշտ այս միտքն է եղել, այն նույն Ուրֆանյանի, ով, գիտակցելով մոտալուտ վտանգը, վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրեց իրեն շրջապատել փորձող հակառակորդին՝ կյանքի գնով փրկելով իր տղերքին:
«Այնքան վստահ էի, ընդհանրապես չէի մտածում, որ Արմենիս մի բան կլինի: Ախր Արմենս շատ պատրաստված էր»,-ասում է հերոսի մայրը՝ տիկին Համեստը:

Մայրը հպարտությամբ է խոսում հերոս որդու մասին, հետո խնդրում մյուս որդուն, որ մի բան էլ ինքը պատմի: «Ախպոր հետ շատ էր կիսվում, կարող ա ինձ օրերով չզանգեր, բայց առանց ախպոր կյանք չուներ: Նույնիսկ, որ Երևան էր գալիս, գնում ախպոր տանն էր մնում»,-ասում է նա:

Եղբայրը, ինչպես երևում է, խոսել չի սիրում: Միայն պատմում է, որ եղբոր զոհվելուց հետո գնացել է դիրքեր, ծանոթացել եղբոր հետ հավասար պայքար տված տղերքի հետ: Ուզում է շարունակել խոսակցությունը, բայց հյուրերը չեն թողնում. ծանոթ ու անծանոթ նրանց տուն են այցելում՝ շնորհակալության, գովեստի, երբեմն էլ ցավակցական խոսքեր ասելու, բայց տիկին Համեստին վերջին խոսքերը դուր չեն գալիս:

«Խնդրում եմ, մի ասեք ցավակցում եմ, իմ տղան ողջ ա, նա մեր հետ ա»,-ցավակցական խոսքերից շատ է հուզվում հերոսի մայրը, հետո էլի շարունակում. «Էնքան բան կա Արմենիս մասին պատմելու, իմ հերոս տղու, բայց մոռանում եմ, ընկերուհիներս են հիշեցնում, որ տարիներ առաջ էսպիսի պատմություններ ա եղել»,-ասում է նա, հետո հիշում, թե ինչ պետք է պատմեր:

«Արմենիս հետ հավասար սգացել եմ նաև էն խեղճ երեխու՝ Քյարամի մահը: Արմենս շատ էր պատմում իրա մասին: Պատմում էր, թե մի անգամ տղերքը նեղել են Քյարամին իր եզդի լինելու համար, էս Արմենս էլ ասել ա՝ եթե սրանից հետո մեկը Քյարամին նեղի՝ իր հետ ա գործ ունենալու: Ասում էր՝ «շատ լավ երեխա ա, մամ»: Հետո Քյարամը մոտեցել ա Արմենիս, ասել ա՝ «պարոն կապիտան, շնորհակալ եմ, որ իմ թիկունքին կանգնած եք: Հենց գնանք Երևան՝ հորս ասելու եմ ձեր համար մի գառ մորթի»...է՜հ, խեղճ բալա»,-պատմում է տիկին Համեստը, հետո նշում. «Ամեն անգամ Քյարամի մասին խոսելիս միայն մի բանում եմ հանգիստ, որ էտ անասունների ձեռը Արմենիս չի հասել, որ իմ երեխուն մատով չեն կպել»:

Մեր խոսակցությունը դարձյալ ընդմիջվում է. Ուրֆանյանները հյուրեր ունեն. երկու աղջիկ են եկել՝ ձեռքներին սպիտակ վարդեր. «Վարդերը ձեզ ենք բերել, ապրեք, որ Արմենի նման տղա եք դաստիարակել»,-ասում են նրանք, իսկ տիկին Համեստը ասում է. «Գիտե՞ք Արմենս ինչու էր էտքան քաջ, փոքր ժամանակ ամեն գիշեր հեքիաթի փոխարեն իրեն Վազգեն Սարգսյանի մասին եմ պատմել, իր համար հերոս էր դարձել, ասում էր՝ «մեծանամ՝ Վազգենի նման տղա եմ դառնալու»... ու դարձավ իմ բալեն»,-ասում է, հետո ավելացնում. «Արմենս, Վազգենը քեզ շուտ տարավ իրա մոտ, իր նման առանց ամուսնանալ գնացիր»,-սկսում է լացել տիկին Համեստը:

Արմենակ Ուրֆանյանը վերջերս էր նշանադրվել: Որոշել էր՝ հարսանիքը լինելու է սիրելիի՝ Գոհարիկի ծննդյան օրն ու իր սիրելի եկեղեցում՝ Նորք-Մարաշի Սուրբ Մարիամ Աստվածածինում:

«Ո՜նց էր սիրում Գոհարիկիս, ասում էր՝ «գալու եմ քեզ փախցնեմ տանեմ Ղարաբաղ, հերիք ա՝ ինչքան սովորեցիր», ինձ էլ երբ զանգում էր ՝ասում էր ճուտիկիս լավ կնայես»,-հիշում է մայրը.«Ասեցի՝ հա, ազիզ...ու դուք տեսնեիք, թե ոնց զայրացավ վրաս, ասաց՝ «ազիզը թուրքի բառ ա, ինձ էլ ազիզ չասես ու, ընդհանրապես, ոչ մեկին էդ բառով էլ չդիմես»»

Տիկին Համեստը դեռ շատ բաներ ունի պատմելու, ուզում է որդու մասին ամեն ինչ իմանան, թե ինչ տղա է եղել. «Հենց գալիս էր տուն, դուրս էր գալիս թե չէ, շուտ ներս էր մտնում, ասում էի՝ տղես, էս ինչի՞ շուտ եկար, ասում էր՝ «էս հարևանները էնպես ուշադիր են նայում, ոնց որ սիրուն տղա կյանքում տեսած չկան»»,-հիշում է մայրը՝ նշելով՝ թեև տղան լուրջ ու չխոսկան է եղել, բայց մեկ-մեկ «իր նման սիրուն կատակներ էր անում»:

Էլի բաներ կա պատմելու, բայց պետք է ուշադրություն դարձնի նաև մյուս հյուրերին, մի քիչ էլ նրանց հետ խոսի, չէ՞ որ նրանք Արմենի հյուրերն են, իսկ մայրը «պետք է ամեն ինչ անի, որ Արմենի հյուրերին չնեղացնի»:

Ես ուզում եմ դուրս գալ, հետո տիկին Համեստը հիշում է՝ ամենակարևորը մոռացել է ասել, բայց որ ասի էլ՝ գիտի՝ չի լինելու, «էս տնաշենի տղեն չի թողնում.«Եթե տղես թողնի, չէ՞, հենց վաղը հելնելու եմ գնամ սահման, ես իմ տղի տեղը պիտի կռիվ տամ»,-էլ չի շարունակում. տղան զգաստացնող հայացքով մորն է նայում:
Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине Стамбула