Ճապոնիայում առաջին անգամ անվտանգ են ճանաչվել 40-ից բարձր տարիքի ատոմային ռեակտորներ
ОБЩЕСТВО«Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարից հետո առաջին անգամ անվտանգ են ճանաչվել «Տակահամա» ատոմակայանի առաջին եւ երկրորդ ռեակտորները, որոնց տարիքը գերազանցում Է 40-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարից հետո Ճապոնիայում արգելվել Էր այն ռեակտորների շահագործումը, որոնց տարիքը գերազանցում Է 40-ը, սակայն այնուհետեւ արվել Է վերապահություն, որը դրանց օգտագործումը թույլատրել Է եւս 20 տարի՝ անվտանգության նոր նորմաներին համապատասխանելու պայմանով:
Ապրիլի 20-ին Ատոմային Էներգետիկայի վերահսկողության պետական կոմիտեն ամբողջությամբ վերցված անվտանգ Է ճանաչել «Տակահամա» ատոմակայանի առաջին եւ երկրորդ ռեակտորները, որոնք կառուցվել են համապատասխանաբար 1974 եւ 1975 թվականներին: Դա ռեակտորների վերագործարկման առաջին քայլն Է: Կայանի գործարկու Kansai Electric Power-ը պետք Է մինչեւ հուլիսի 7-ն անցնի եւս երկու լուրջ ստուգումներ, որոնք կորոշեն շենքերի եւ սարքավորանքի մաշվածքի մակարդակը, ինչպես նաեւ ատոմակայանի սեյսմակայունությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Լուսանկարը` AFP



