Դինքի գործով երկու կասկածյալ ոստիկաններ ազատ են արձակվել
ОБЩЕСТВОՍտամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով ապրիլի 19-ին տեղի ունեցած դատական նիստում որոշում է կայացվել ազատ արձակել երկու կասկածյալների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Թարաֆ» պարբերականը, դատարանի որոշմամբ ազատ են արձակվել ոստիկաններ Մուհիթթին Զենիթն ու Օզքան ՄումջուÕ ¶, ով Դինքի սպանության ժամանակ եղել է Տրապիզոնի ոստիկանության կոմիսարներից: Դատարանն արգելել է նրանց երկրի տարածքից դուրս գալ:
Դատարանի որոշմամբ` Ջիզրեի ոստիկանապետ Էրջան Դեմիրը, Դինքի սպանության ժամանակ Ստամբուլի ոստիկանության հետախուզական վարչության C բաժանմունքի ղեկավար Ալի Ֆուաթ Յըլմազերը և Տրապիզոնի ոստիկանության նախկին պետ Ռամազան Աքյուրեքը կշարունակեն ձերբակալված մնալ:
Դինքի գործով դատական հաջորդ նիստը կկայանա մայիսի 24-ին:
Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականիհունվարի 19-ին` խմբագրության առջև կատարված զինված հարձակմանհետևանքով: 2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ Դինքիսպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց,անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման:
2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 5-րդ դատարանը որոշում էր կայացրել Հրանտ Դինքի սպանության գործովդատավարությունն սկսել զրոյից: Այս անգամ բոլոր ամբաստանյալներին պետք է առաջադրվեր «հանցավոր խմբավորման ստեղծման եւ կառավարման կամ դրանումմասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, որոշումներ էին ընդունվել Դինքի սպանության ժամանաÕ ¯ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդթվում` Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ:



