Արտակարգ դեպք Լոռիում. տրակտորը շրջվել է՝ վնասվելով բնակելի տուն (լուսանկարներ)
ОБЩЕСТВОՀուլիսի 29-ին, ժամը 13.22-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Գուգարք քաղաքի ՀՓՋ-ի մոտակա խնձորի այգում խոտը հակավորելիս «T-40» մակնիշի տրակտորը կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Գուգարքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «T-40» մակնիշի տրակտորը (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել), այգում խոտը հակավորելիս, կողաշրջվել է, այնուհետև նրա ետևի աջ անվադողը պոկվել և գլորվել է ցած (մոտ 400 մ) հարվածելով Գուգարք գյուղի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի պատին: Հարվածից պատը փլուզվել է (մոտ 2 քմ), կոտրվել են պատուհանները, հյուրասենյակում հեռուստացույցը, գույքը՝ մասամբ:










1
Интервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака Карапетяна
2
Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст»
3
Сотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координир...
4
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
5
Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»



