Եղիսաբեթ Երկրորդ թագուհին սկսում Է տոնել հոբելյանը
ОБЩЕСТВОՄեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին ապրիլի 20-ին բացում Է իր հոբելյանին նվիրված միջոցառումների շարքը:
Ապրիլի 21-ին լրանում Է անցյալ տարի կառավարման ռեկորդ սահմանած թագուհու 90 տարին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Բուկինհեմի պալատի ներկայացուցիչը, ապրիլի 20-ը թագուհին կնվիրի, առաջին հայացքից, իր սովորական գործերին, սակայն երկու ծրագրված միջոցառումները խորհրդանշական են, քանի որ նույնպես նվիրված են հոբելյանների:
Նախ Եղիսաբեթ Երկրորդը Վինձորում կայցելի Թագավորական փոստի տեսակավորման կայարան: Այս տարի նշվում Է երկրում փոստային ծառայության 500 տարին: Բացի դրանից, Royal Mail-ը թագուհու հոբելյանի առթիվ թողարկում Է նամականիշերի հատուկ շարք, այնպես որ Եղիսաբեթ Երկրորդի այցը միաժամանակ կլինի թե՛ շնորհավորական եւ թե՛ շնորհակալական:
Այնուհետեւ թագուհին կուղեւորվի Ալեքսանդրա-գարդենս զբոսայգի, որտեղ կբացի նոր հարթակ նվագախմբի համար: Վեց հուշատախտակները, որոնք կզարդարեն հարթակը, խորհրդանշական իմաստ ունեն. դրանցից յուրաքանչյուրը նվիրված Է Եղիսաբեթ Երկրորդի կառավարման յուրաքնչյուր տասնամյակում զինված ուժերի մասնակցությամբ կարեւոր իրադարձության:
Իսկ իր ծննդյան օրը, թագուհին զբոսանք կկատարի Վինձորի զբոսայգում եւ կբացի «թագավորական» հետիոտն երթուղին: Դրան կհետեւի թեյի սեղանի շուրջը թագուհու հանդիպումը հասակակիցների՝ այն բրիտանացիների հետ, որոնք նույնպես նշում են իրենց ծննդյան 90-րդ տարեդարձը:



