Անթիլիասում տեղի է ունեցել վանաբնակ միաբանների հավաք
ОБЩЕСТВОՆ.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի նախագահությամբ ապրիլի 19-ի երեկոյան գումարվել է տնօրինության ժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են միաբանական կյանքի հետ առնչություն ունեցող մի շարք հարցեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամլո դիվանից:
Ժողովի ավարտից հետո Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ տեղի է ունեցել վանաբնակ միաբանների հավաք: Դպրեվանքի տեսուչ հոգշ. Թորգոմ վրդ. Տոնոյանը խոսել է Կիլիկիո կաթողիկոսության Դպրեվանքի «Արմաշ» երգչախմբի Ստամբուլ կատարած այցելության և Տ. Շնորհք պատրիարքի վախճանման 25-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին:
Գերպ. Տ. Յուսիկ Ծ. Վրդ. Մարտիրոսյանն ու Հոգշ. Տ. Պետրոս Վրդ. Մանվելյանն էլ պատմել են Արամ Ա կաթողիկոսի հետ Հայաստան ու Արցախ կատարած վերջին այցելություններից ստացած տպավորություններն ու ապրումները:



