Մահացել է «Բեթհովեն» եւ «Տանը միայնակ» ֆիլմերի ռեժիսորը
ОБЩЕСТВОԱՄՆ-ում 73 տարեկան հասակում վախճանվել է ռեժիսոր Ռոդ Դենիելը, որը նկարահանել Է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Բեթհովեն 2», «Կ-9. Շան աշխատանք» եւ «Տանը միայնակ 4» կինոնկարները: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել է The Hollywood Reporter-ը՝ վկայակոչելով կինեմատոգրաֆիստի հարազատներին: Նա մահացել Է ապրի լի 16-ին Չիկագոյում (Իլինոյսի նահանգ)՝ սեփական տանը:
Ռոդ Դենիելը ծնվել Է 1942 թվականին Նեշվիլ քաղաքում (Թենեսիի նահանգ): Կինոյում իր կարիերան նա սկսել Է 1962 թվականին որպես դերասան՝ կատարելով դեր «Վիրջինացիներ» սերիալում: Նրա առաջին լիամետրաժ ռեժիսորական աշատանքն Է դարձել «Գայլի ձագ» կինոնկարը (1985 թվական), որտեղ գլխավոր դերը կատարել Է Մայքլ Ջեյ Ֆոքսը:
Հետագա տարիներին նա թողարկել Է մի քանի տասնյակ ֆիլմեր եւ սերիալներ, դրանց թվում են «Ինչպիսին հայրն Է, այնպիսին Էլ որդին Է» (1987 թվական), «Կ-9. Շան աշխատանք» (1989 թվական), «Բեթհովեն 2» (1993 թվական), «Բոլորը սիրում են Ռեյմոնդին» (1996 – 2005 թվականներ) գործերը:
Նրա վերջին աշխատանքը «Տանը միայնանկ 4» ֆիլմն Է, որն Էկրաններ Է բարձրացել 2002 թվականին:



