Ереван, 30.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Հայերի մասին գրելու համար իր երկրում հալածվող Աքրամ Այլիսլին բաց նամակով դիմել է Ալիևին

ОБЩЕСТВО

 Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին, ում երկրի իշխանությունները հետապնդում են ոչ իշխանահաճո պահվածքի, ելույթների ու հայանպաստ դիրքորոշումներով հայտնի ստեղծագործությունների համար, բաց նամակով դիմել է երկրի նախագահ Իլհամ Ալիևին: Ինչպես հաղոդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Minval.az լրատվամիջոցը:

Բաց նամակում Այլիսլին, դիմելով Ալիևին, նշել է, որ իր դեմ հարուցված քրեական գործի քննությունը մոտ է ավարտին: «Իմ հացանքը կայանում է նրանում, թե ես իբր ավազակություն եմ արել Բաքվի օդանավակայանում, երբ պատրաստվում էի մեկնել Վենետիկյան գրական փառատոնին: Սակայն տեսագրող սարքերը որևէ նման բան չեն ֆիքսել: Բացի այդ, ինձ մեղադրում են սահմանապահ ծառայության աշխատակցին այնքան ուժեղ հարվածելու մեջ, որի հետևանքով նրա մարմնի վրա կապտուկներ են առաջացել: Տարօրինակ համընկմամբ` ձայնագրող տեսախցիկները նման բան ևս չեն ֆիքսել: Կարելի է արդյոք համոզել որևէ մեկին, որ 78-ամյա մարդը, ով թույլ սիրտ ունի, կարող է նման քայլի դիմել սպորտային կառուցվածք ունեցող 35-ամյա երիտասարդի դեմ»,- նշել է Այլիսլին` ընդգծելով, որ երբ օդանավակայանում իրեն նման մեղադրանք են առաջադրել, նա չի էլ հավատացել, որ իսկապես կարող է գործը հասնել դատարան:

Գրողը նշել է, որ այս ամբողջ ընթացքում ակնկալել է, որ այս գործի առնչությամբ Ալիևը որևէ հայտարարություն կանի, սակայն նրա լռությունը հերթական անգամ ապացուցել է, որ իր հանգիստ գոյությունն ու գրական գործունեության շարունակումը այդ երկրի իշխանական շրջանակներին չեն հետաքրքրում:

«Վերջին տարիների ընթացքում ես և իմ ընտանիքը ենթարկվել ենք տարատեսակ վիրավորանքների և զրկանքների: Ես շատ կցանկանայի հավատալ, որ մեզ կթողնեին հանգիստ ապրել մեր երկրում: Սակայն իրականությունը վկայում է, որ ամեն բան հակառակն է, և այն հետապնդումները, որոնք սկսվել են 3 տարի առաջ, նախկինի պես շարունակվում են:

Սակայն այս քարոզչությունը վերսկսել, պարոն նախագահ, չարժեր: Նախ և առաջ այն պատճառով, որ իմ` քննադատությունների առիթ դարձած «Քարե երազներ» վեպը դուրս է եկել քաղաքական ենթատեքստից և իր տեղն է զբաղեցրել` ապրելով գրական ստեղծագործության կյանքով»,- նշել է ադրբեջանցի գրողը` փաստելով, որ գիրքը հրատարակվել է տարբեր հրատարակչությունների կողմից, որոնք, հեռու լինելով քաղաքականությունից, գնահատել են ստեղծագործության գրական արժեքը:

«13 պրոֆեսորների կողմից ինձ Նոբելյան մրցանակի առաջադրելը չպետք է դիտարկել որպես հայկական քարոզչության ակտիվացում, քանի որ այդ դիմումը ստորագրած անձինք որևէ քաղաքական խաղի մաս չեն կազմում: Ես բացարձակապես համոզված եմ, որ քանի դեռ մենք չենք ցանկանում լսել աշխարհին, աշխարհը չի լսի մեզ»,- նշել է Այլիսլին` ընդգծելով, որ երկրին տնտեսական բարեփոխումների կողքին ավելի անհրաժեշտ են գաղափարական փոփոխություններ:

Նա նշել է, որ դժվարությամբ է ընկալում, թե ինչ խնդիրների կարող էր իր ստեղծագործությունն առաջացնել ադրբեջանական իշխանությունների և պաշտոնական գաղափարախոսության համար: Այլիսլին դեմ է արտահայտվել այն կարծիքին, թե իր վեպը «ոչնչացնում է ադրբեջանցի ժողովրդին»:

Նա նշել է, որ այս տարիքում իրեն ավելի շատ մտահոգում է ոչ թե իր, այլ իր ընտանիքի, աշխատանքից զրկված երեխաների ապագան: «Միամիտ կլիներ կարծել, թե գայլ-չինովնիկների և կաշառակերների երկրում որևէ մեկը հոգ կտանի իմ երեխաների համար: Այդ իսկ պատճառով բոլոր այս մտքերն ինձ վրա ազդում են, ինչպես մղձավանջային երազը: Արդեն ավելի քան երեք տարի ես իմ հայրենիքում ենթարկվում եմ շանտաժի, բարոյահոգեբանական ճնշման, իմ տարրական իրավունքների խախտման:

Հարգարժան նախագահ, հավատացեք, ես երբեք սկանդալների կողմնակից չեմ եղել: Եվ ես մեղավոր չեմ, որ օդանավակայանում տեղի ունեցած միջադեպն աշխարհում նման ռեզոնանս է ստեղծել ու լուսաբանվում է շատ ԶԼՄ-ների կողմից: Ձեզ ուղղված նամակիս պատճառը համոզմունքն է և մեծ հույսը, որ Դուք հոգ կտանեք, որ պատժվեն միջադեպի իրական մեղավորները»,- եզրափակել է նամակն ադրբեջանցի գրողը:

 

Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст» Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине Стамбула