Շարմազանովը Թուրքիային և Ադրբեջանին տարածաշրջանի համար սպառնալիք է համարում
ОБЩЕСТВОՏարածաշրջանի համար այս պահին անվտանգության եւ բարեկեցության սպառնալիք են Թուրքիան եւ Ադրբեջանը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Մոսկվայում «Միջխորհրդարանական համագործակցությունն ի շահ 21-րդ դարում Եվրասիական տարածաշրջանի երկրների համատեղ բարեկեցության» խորագիրը կրող համաժողովի շրջանակում մամուլի ասուլիսի ընթացքում, որին մասնակցել են նաեւ ռուսական լրատվամիջոցները: «Ադրբեջանը սպառնալիք է՝ որպես անմիջական ռազմական ագրեսիա սանձազերծող, իսկ Թուրքիան` աշխարհում միակ պետությունը, որն Ադրբեջանին այդ հանցավոր արարքներում աջակցում է, ինչպես նաեւ Հայաստանի հետ փակ պահելով սահմանները` պահում է փաստացի շրջափակման մեջ վերջինիս»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը լրագրողներին հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետությունը խնդիրները լուծելու միակ ճանապարհը մշտապես տեսել ու տեսնում է բացառապես խաղաղ կարգավորման միջոցով` ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության շրջանակում եւ միջազգային մարդասիրական կանոններին համապատասխան: Նա փաստել է նաեւ, որ Ադրբեջանի իշխանությունը մշտապես հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով, խնդրի կարգավորման համար մերժելով թե՛ Մինսկի խմբի եւ թե՛ միջազգային մարդասիրական բոլոր կանոնները:
Շարմազանովը եւս մեկ անգամ հորդորել է Ադրբեջանին՝ դադա րեցնել ագրեսիան այն պարզ պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդն ազատ, անվտանգ ու անկախ ապրելու իրավունք ունի:



