ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Թուրքիա
МЕЖДУНАРОДНОЕՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը ապրիլի 20-21-ը կայցելի Թուրքիա: Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը:
Ստոլտենբերգն Անկարայում կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վարչապետ Ահմեդ Դավութօղլուի, արտաքին գործերի նախարարի նախարար Մևլութ Չավուշօղլուի և ազգային պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի հետ:
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն հունիսի 8-9-ը Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մանրամասները: Քննարկվող հարցերի շրջանակում կլինեն նաև Սիրիայում, Իրաքում վերջին իրադարձությունները, ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպության դեմ պայքարը:
1
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
2
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
3
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



