Սողանքների վնասը հնարավոր է մեղմել՝ համապատասխան միջոցառումների դեպքում
ОБЩЕСТВОՍողանքների վնասը հնարավոր է մեղմել՝ համապատասխան միջոցառումների դեպքում: Կանխարգելման համար պետք է համակարգված աշխատանք: Շիրակի մարզի Առափի համայնքում սողանքերի հնարավոր դեպքերը կանխարգելու նպատակով, ապրիլի 19-ին, ԱԻ նախարարության ՇՄ փրկարարական վարչությունում անցկացվեց «Առափիի սողանքի կտրուկ ակտիվացման դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպում» շտաբային ուսումնավարժանքը:
Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից պարբերաբար անցկացվող ուսումնավարժանքները նպատակ ունեն հնարավոր աղետների կանխարգելման, բնակչության պաշտպանությունը միջոցառումների կազմակերպման: Ամեն մարզում հիմնականում անցկացվում են տվյալ տարածքին բնորոշ աղետների վերաբերյալ վարժանքեր, որին մասնակցում են հատուկ հանձնաժողովները՝ տվյալ մարզերի մազպետների գլխավորությամբ: Շիրակի մարզի Առափի համայնքը սողանքավտանգ համայնք է՝ հատկապես գարնանային սեզոնին՝ անձրևներից ու ձնհալից հետո սողանքը ակտիվանում է:
«Եթե տեղումներ չկան, ապա սողանքը համեմատաբար հանգիստ է, դրա համար էլ որոշ մարդիկ ասում են, որ սողանք չկա, բայց, բնականաբար, շուրջ 40 տարի համայնքին անհանգստացնող վտանգը կա: Տեղումներն այս տարի քիչ են դրա համար էլ կարելի է ասել համեմատաբար հանգիստ վիճակ է»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց Առափի համայքնի ղեկավար Ալբերտ Այվազյանը:
Համայնքնում սողանքերի կանխարգելման փորձ սկսել են ճապոնացի մասնագետները՝ հորատման միջոցով:Ճապոնիայում շատ են սողանքային գոտիները և մասնագետները այդ փորձն ունեն: Ըստ մասնագետների՝ հիմնականում սողանքի առաջացման պատճառը ջուրն է: Ստորգետնյա ջրի մակարդակի որոշակի բարձրացումը և անցումը ավազային շերտից կավային շերտի սողանքի պատճառ է դառնում: Այդ մակարդակի նվազեցումը հնարավոր է, եթե ոչ հիմնովին կանգնեցնեցնի սողանքը, ապա նվազեցնի այն:
Առափիում անցած տարիներին 11 տուն հայտնեց սողանքային գոտում: Բնակիչները փոխհատուցում ստացան և հեռացան իրենց տներից: Այս պահին սողանքային գոտու տակ է նաև համայնքի դպրոցը և եթե սողանք ակտիվանա, վտանգի տակ է նաև դպրոցը: Ընդհանուր առմամբ՝ շուրջ 120 տուն սողանքային գոտում է: Ճապոնական JICA ընկերության մասնագետներն այս պահին մշտադիտարկում են անցկացնում Առափիում, դրան զուգահեռ իրականացնում են հորատման աշխատանքներ՝ հատուկ խողովակների օգնությամբ ջրի մակարդակի իջեցման նպատակով: Համայնքի ղեկավարը հուսով է՝ ճապոնացի մասնագետների, ՀՀ կառավարության և համայնքի ուժերով հնարավոր է մեղմել սողանքային երևույթները:
«Արդյունքները միանգամից տեսանելի չեն լինի: Պետք է որոշակի ժամանակ անցնի և ջուրը պակասի: Սողանքի հիմնական պատճառը Առափիում անձրևն ու ձյան հալոցն է: Սողանքի նվազման լավագույն միջոցը ջրի մակարդակի նվազեցումն է դրա համար էլ այս աշխատանքները դեռ պետք է շարունակենք: Հիմա մենք ուզում ենք փորել մի քանի անցք՝ 50 մետր խորությամբ ու եթե ջուրը դուրս եկավ՝ արդյունքը կտեսնեք»,-«Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ տեղեկացրեց JICA ընկերության հորատման մասնագետ Մացուրա Կաուրուն:Ծրագիրը նախատեսված է ավարտել 2017 տվականի մարտին: Բացի Շիրակից ծրագիրը կիրականացվի նաև Տավուշում:
Արմենուհի Մխոյան



