Այսօր մեր քաջարի զինվորները ոչնչացրեցին հակառակորդի դարանակալած տանկը (լուսանկարներ, տեսանյութ)
ФОТОԻնչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր` ապրիլի 19-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շփման գոտում իրենց վստահված առաջնագծի մարտական դիրքից հայկական կողմը նկատել է հակառակորդի տանկի տեղաշարժը դիրքից դիրք և կարողացել է մեկ կրակոցով ազերի թափթփուկների դիրքավորված տանկը ոչնչացնել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մեր զինվորները հակառակորդի դարանակալված տանկը ոչնչացրել են «Ֆագոտ» հակատանկային հրթիռային համակարգով: Այդ տարածքում զինվոր ու սպա, կամավորական ու բժիշկ մեկ բռունցք են դարձած:
Այնտեղ է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանի որդին` Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ով ոգևորված համբուրում էր հակառակորդի տանկը ոչնչացրած զինվորներին` հպարտությամբ նշելով, թե «տեսնելով, թե ինչ դուխով եք պահում հայոց սահմանները թշնամի ազերիներից, հպարտանում ենք»:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
Նյութի աղբյուրը՝ shamshyan.com-ի




















































