Ереван, 08.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Լեռնային Ղարաբաղ. ո՞վ հաղթեց տեղեկատվական պատերազմում. Eurasianet-ի անդրադարձը

МЕЖДУНАРОДНОЕ

Թբիլիսիից անկախ լրագրող Ռոբին Ֆորեստե-Ուոկերը «Լեռնային Ղարաբաղ: Ո՞վ հաղթեց  տեղեկատվական պատերազմում» խորագիրը կրող ծավալուն հոդվածով անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում չորսօրյա պատերազմի ընթացքում հակամարտող կողմերի միջև տեղեկատվական պատերազմին, Ադրբեջանում լրագրողների աշխատանքի բարդություններին: Վկայակոչելով Eurasianet. օrg կայքը, հոդվածի հեղինակն ընդգծում է, որ հակամարտությունը լուսաբանելու լրագրողների կարողությունները կախված էին նրանից, թե սահմանի որ կողմում են նրանք աշխատել:

Հեղինակն ընդգծում է, որ շատ օտարերկրացի լրագրողներ կարողացել են առանց խոչընդոտների Հայաստանի միջոցով ստանալ Լեռնային Ղարաբաղում հայտնվելու թույլտվություն և հավատարմագրվել են: Նա նկատում է, որ Լեռնային Ղարաբաղի  ղեկավարությունն ամեն օր հանդես էր գալիս մամուլի ասուլիսներով և ճեպազրույցներով, պատասխանում լրագրողների հարցերին: Հայաստանի պետական հեռուստաալիքները արբանյակների միջոցով անվճար հասանելիություն էին ապահվում: Բացի այդ, լրագրողները քաղաքացիական մեքենաներով ազատ կարող էին տեղաշարժվել Լեռնային Ղարաբաղի տարածքում: «Լեռնային Ղարաբաղի ռազմական և այլ գերատեսչությունների ղեկավարություններն ամեն օր լրագրողների համար այցեր էին կազմակերպում սահմանամերձ գյուղեր, այդ թվում՝ Թալիշ և Մարտակերտ»,- գրում է լրագրողը:

Այնուհետև հոդվածի հեղինակը նկատում է, որ Ադրբեջանում լրագրողները լուրջ խնդիրներ են ունեցել՝ ստիպված լինելով աշխատել ավելի բարդ պայմաններում: Նշվում է, որ Ադրբեջանը խստորեն վերահսկել է զանգվածալին լրատվության միջոցների աշխատանքը՝ հատկապես շփման գծին մոտ գտնվող հատվածներում: «Այդ երկրի իշխանություններն ավելի վաղ մերժել էին վիզա տրամադրել այն լրագրողներին, ովքեր առանց Բաքվի թույլտվության նախկինում այցելել են Լեռնային Ղարաբաղ:

Հոդվածագիրը նկատում է, որ Ադրբեջանը միջազգային միջոցառումների անցկացման նշանակալի  փորձ ունի, սակայն հավելում է, որ օտաերկրյա լրատվամիջոցի ներկայացուցիչներից մեկը Eurasianet-ին պատմել է, թե որքան ոչ պրոֆեսիոնալ է աշխատել Ադրբեջանի ղեկավարությունը լրագրողների հետ: Այդ լրագրողը ինքնությունը չհրապարակելու պայմանով  պատմել է, թե ապրիլյան բախումների օրերին Ադրբեջանում ինչպիսի ծանր ու անկանոն շրջայց են կազմակերպել լրագրողների համար: «Օտարերկրացի լրագրողները հայտնվել էին մի իրավիճակում, երբ իրենք ավելի շատ էին կադրում հայտնվում, քա ն հասցնում էին ինչ-որ բան նկարել: Ադրբեջանական հեռուստաընկերությունների ներկայացուցիչները մեր մասին ռեխորտաժ էին նկարում: Առաջին վայրում նկարահանումներն ավարտելուց հետո արդեն երեկո էր, իսկ երբ մենք երկու ժամ հետո միայն հասանք հաջորդ նկարահանման վայր, արդեն մթնել էր, ինչը տեսախցիկների համար վատ է»,- պատմել է լրագրողը:

Հոդվածագիրն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջան ժամանած օտարերկրա լրագրողների մի մասին Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տվել նկարահանումներ իրականացնել, իսկ մի մասին ընդհանրապես վտարել են երկրից: «Օրինակ, Ադրբեջանի ուժայինները ձերբակալել և հարցաքննել են վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի թիմին՝ հավատարմագրի բացակայության պատճառով: Միայն վրացի և ադրբեջանցի դիվանագետների միջամտությամբ լրագրողներին հաջողվել է շարունակել իրենց աշխատանքը: Ռուսական Lifenews ալիքի լրագրողական թիմին վտարել են երկրից հ ավատարմագրի բացակայության, ինչպես նաև այն պատճառով, որ նրանք տեղեկություն են տարածել, թե ադրբեջանական բանակի կազմում հայկական և ղարաբաղյան ուժերի դեմ կռվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներ, ինչի մասին գրում էին նաև հայկական լրատվամիջոցները»,- գրում է հոդվածի հեղինակը:

Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026