Արմինկան` Իվետա Մուկուչյանի եւ իր նոր նախագծի մասին
ЛАЙФ«Եվրատեսիլ 2016»-ի մեր ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանի մասին դրական են արտահայտվում ոչ միայն արտասահմանյան մամուլն ու մրցույթի երկրպագուները, այլեւ նրա հայտնի գործընկերները: Օրերս զրուցեցինք երգչուհի Արմինկայի հետ, որը խոստովանեց, որ Իվետային հավանել է նրա ստեղծագործական գործունեության առաջին իսկ օրվանից.
«Իվետան ֆանտաստիկ երգչուհի է: Ես իրեն վաղուց եմ հետեւում եւ տեսնում եմ, թե որքան է աճել: Բացի լավ երգչուհի լինելուց` նա նաեւ հրաշալի արտիստ է»,-ասում է Արմինկան` վստահ լինելով, որ մեր ներկայացուցիչը փայլուն ելույթ է ունենալու Եվրոպայի ամենահեղինակավոր մրցույթի բեմում.

«Իվետայի մեջ վաղուց եմ նկատել այդ ուժեղ ոգին եւ ամրությունը, ինչը, հատկապես, այս օրերին շատ կարեւոր է: Նա մեր ազգը պետք է ներկայացնի ամբողջ Եվրոպայի առջեւ: Մաղթում եմ, որ նա կարողանա իր ասելիքն ու երգի տրամադրությունը տեղ հասցնի: Եթե անգամ ոչ Եվրոպային, ապա թող այդ ասելիքը հասնի նրան, ում ցանկանում է հասցնել: Իվետային հաջող ելույթ եմ մաղթում: Բոլորս նրա կողքին ենք»:
Արմինկայից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ երաժշտական նորություններ ունի ինքը` երգչուհին, ինչին նա պատասխանեց.
«Երաժշտական նորություններ չունեմ, զբաղված եմ այլ նախագծով: Շուտով բոլորն այդ մասին կիմանան: Միայն կարող եմ ասել, որ այդ նախագիծը կապ չունի երաժտության հետ»:
Սյունե Առաքելյան



