Քաբուլում պայթյունի զոհերի թիվը հասել Է 28-ի
ОБЩЕСТВОԱռնվազն 28 մարդ Է զոհվել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մահապարտ-ահաբեկչի կողմից իրականացված պայթյունի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Պաժվակ» գործակալությունը: Նրա տվյալներով՝ տուժել Է 327 մարդ:
Աֆղանստանի ՆԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սեդիկ Սեդիկիի խոսքով՝ հօդս Է ցնդել ականապատված ավտոմեքենան, որը կառավարում Էր մահապարտ-ահաբեկիչը: Միջադեպը տեղի Է ունեցել Քաբուլի կենտրոնում, շրջան, որտեղ տեղավորված են Անվտանգության ազգային վարչության կենտրոնակայանը, պաշտպանության նախարարության շենքը եւ ԱՄՆ-ի դեսպանատունը: Պայթյունից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվում Է նախագահական պալատը:
«Թալիբան» շարժման զինյալներն ստանձնել են ահաբեկչական գործողության պատասխանատվությունը: Ապրիլի 11-ին թալիբները հայտարարել Էին անվտանգության ուժերի դիրքերի վրա հարձակում սկսելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



