Իրանը եւ Պակիստանը համատեղ զինավարժանքներ են անցկացնում Պարսից ծոցում
МЕЖДУНАРОДНОЕԻրանը եւ Պակիստանն ապրիլի 19-ին մեկօրյա համատեղ ռազմածովային վարժանքներ են անցկացնում Պարսից ծոցում՝ Որմզդի նեղուցի շրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՌՆԱ գործակալությանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել Է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար դերծովակալ Հաբիբոլլա Սայարին, «համատեղ զինավաժանքներն անցկացվում են երկու բարեկամ երկրների ռազմածովային ուժերի փոխգործակցության շրջանակներում»:
Պակիստանի ռազմածովային նավատորմի երկու նավեր, որոնք մասնակցում են համատեղ գործողությունների մշակմանը, Իրանի Բենդեր Աբաս նավահանգստում Էին գտնվում ապրիլի 16-ից: Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի ռազմակայանում գտնվելու ընթացքում պակիստանցի ծովայինները, մասնավորապես, այցելել են իրանական ուսումնական կենտրոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
5
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%



