Ժան Կլոդ Յունկերն Ադրբեջանից պահանջել է դադարեցնել կրակը ԼՂ-ում. ԵԽԽՎ-ում ծափահարել են
МЕЖДУНАРОДНОЕԵվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, ելույթ ունենալով Ստրասբուրգում, Ադրբեջանի իշխանություններից պահանջել է դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը:
Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչ Փաշաևան Յունկերին հարց է տվել ադրբեջանցի տեղահանված բնակիչների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, ինչին ի պատասխան Յունկերը շատ հակիրճ ասել է. «Միակ բանը, որ կարող եմ ասել Ադրբեջանին, հետևյալն `դադարեցրեք կրակը, դադարեցրեք կռիվը»:
Ֆարմանյանի փոխանցմամբ` Եվրահանձնաժողովի նախագահի նման պատասխանը ներկաների կողմից ծափողջույնների է արժանացել:
1
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
5
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%



