Հրաշալի մարինադներ՝ խորովածի մսի համար
ЛАЙФՇուտով ամառ է, եւ բացվում է բնության գրկում խորոված անելու եւ այն վայելելու սեզոնը։ Եթե ցանկանում եք զարմացնել մտերիմներին համեղ խորովածով, պետք է իմանաք, որ համեղ խորոված պատրաստելու գլխավոր գաղտնիքը ճիշտ մարինացված միսն է։
1, Սովետական
3-4 ճաշի գդալ 9 տոկոսանոց քացախ, մեկ թեյի գդալ շաքար, 3-4 սոխ, 1,5 բաժակ ջուր, սեւ բիբար, աղ։ Խառնեք իրար, լցրեք մսի վրա, թողեք ողջ գիշեր, ցանկալի է՝ որեւէ ծանրության տակ։
2, Գինու ճանապարհ
Կես բաժակ սպիտակ, չոր գինի, սեւ բիբար, աղ։ Աղն ու բիբարը լցրեք մսի վրա, ապա գինին լցրեք վրան ու թողեք մնա։
3, Կովկասյան
Գազով հանքային ջուր, աղ, պղպեղ։ 2-3 ժամ թողեք հանքային ջրում՝ ոչ շատ, ապա աղ ու բիբար ավելացրեք ու խորովեք միսը։
4, Մրգային
2 կիվի, 1 սոխ, չորացրած կանաչեղեն, գազով հանքային ջուր։ Մանր կտրատեք կիվին ու սոխը, ավելացրեք չորացրած կանաչեղենն ու հանքային ջուրը, այդ ամենը լցրեք մսի վրա, 2-3 ժամ թողեք ու խորովեք։
5, Վրացական
5 սոխ, 4 պոմիդոր, 4 ճաշի գդալ տխեմալի, 1 լիմոն, 1 թեյի գդալ սեւ պղպեղ, աղ։ Կլոր-կլոր կտրատեք պոմիդորն ու սոխը, քամեք լիմոնը, մսի վրա աղ ցանեք, ավելացրեք լիմոնի հյութը, տխեմալին, ապա շերտ-շերտ դրեք միսը, վրան պոմիդորն ու սոխը ու այդպես մի քանի շերտ։ Թողեք 3 ժամ, ապա խորովեք։
Պատրաստեց Past.am-ը:



