Ինչպես արագ եւ արդյունավետ արագացնել հոնքերի աճը․ դեմքը կփոխվի օրերի ընթացքում
ЛАЙФԴեմքի գեղեցկության համար հոնքերն անչափ կարեւոր են։ Կախված դեմքից՝ պետք է իմանաք, թե ինչպիսի հոնքերն են սազում ձեզ։ Այդուամենայնիվ, վերջին տարիներին շատ ավելի նորաձեւ են հաստ հոնքերը։ Որպեսզի հոնքերն արագ աճեն, եւ դուք դրանց ձեր ուզած ձեւը հաղորդեք, կարող եք օգտվել հետեւյալ խորհուրդներից։
Սովորաբար, հոնքերի դանդաղ աճի պատճառը սխալ խնամքն է։ Երբ հանում եք հոնքերը, դրանց ֆոլլիկուլները թուլանում են, եւ մազերը սկսում են բարակ ու հատուկենտ դառնալ։ Որոշ ժամանակ ձեռք մի տվեք հոնքերին, թողեք, որ դրանք հանգիստ աճեն։ Այդ ընթացքում կարող եք հոնքերի մատիտ օգտագործել, որպեսզի անհարթությունները չերեւան։
Հաճախ սանրեք հոնքերը։ Սանրելը նպաստում է, որպեսզի աճն արագանա։ Երեկոյան, երբ մաքրում եք շպարը, սանրեք հոնքերը։
Հոնքերի համար նախատեսված սափրիչ օգտագործեք։ Եւ ավելի գեղեցիկ կլինեն հոնքերը, եւ արագ կաճեն։
Հոնքերին ամեն երեկո գերչակի յուղ քսեք, սա նույնպես խթանում է մազերի աճը։ Վիտամիններ ընդունեք, հատկապես՝ E վիտամինը։ Կաթմամթերք օգտագործեք, դրանք նույնպես նպաստում են մազերի աճին։
Պատրաստեց Past.am-ը:



