Հարավային Կորեայի նախագահն առաջին անգամ պաշտոնական այց կկատարի Իրան
МЕЖДУНАРОДНОЕՀարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն առաջին անգամ պաշտոնական այց կկատարի Իրան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Երկնագույն տան («Չհոնվադե»)՝ ապրիլի 18-ին հրապարակված մամուլի տեղեկագրում:
1962 թվականին երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման պահից ի վեր Հարավային Կորեայի նախագահի առաջին այցը Թեհրան տեղի կունենա մայիսի 1-3-ին:
Փաստաթղթի համաձայն՝ Պակ Կին Հեն պլանավորում Է հանդիպում անցկացնել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ, որի ընթացքում կարծարծվեն երկկողմ համագործակցության հարցերը Էներգետիկայի, ենթակառուցվածքի, անվտանգության, առողջապահության եւ շրջակա միջավայրի բնագավառում: Հարավային Կորեայի եւ Իրանի ղեկավարների հանդիպման ամսաթիվը չի նշում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
4
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
5
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%



