ՉԺՀ-ում հետաքննություն Է սկսվել 500-ից ավելի դպրոցականների թունավորման գործով. Սինհուա
ОБЩЕСТВОՉանչժոու քաղաքի (Ցզյանսուի նահանգ, Արեւելյան Չինաստան) իշխանությունները հետաքննություն են սկսել տեղական դպրոցներից մեկում երեխաների զանգվածային թունավորման վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներում տեղեկատվության հայտնվելուց հետո: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 18-ին այս մասին հայտնել Է Սինհուա գործակալությունը:
Ինչպես հայտարարել են քաղաքի վարչակազմում, անցյալ տարվա դեկտեմբերին դպրոցներից մեկի աշակերտները եւ աշխատակիցներն սկսել են գանգատվել տարօրինակ հոտից կրթական հաստատության մերձակայքում գտնվող շրջանում, որտեղ ավելի վաղ երեք քիմական գործարաններ Էին գտնվում: Տեղական իշխանությունների ներկայացուցիչների խոսքով՝ հիշյալ վայրում կատարվել Է հողի վերակուլտիվացում, իսկ օդի որակն այնտեղ համապատասխանել Է պետական ստանդարտներին
Ապրիլի 17-ին Sina լրատվական պորտալը հայտնել Է, որ Չինաստանի Չանչժոու քաղաքի դպրոցներից մեկի աշակերտները հիվանդանոցներ են դիմել տարբեր ախտանիշներով: Պորտալի տվյալներով՝ երեխաների մոտ հայտնաբերվել են մաշկաբորբի դեպքեր, վատացել են արյան ընդհանուր անալիզի արդյունքները, առանձին դեպքերում հայտնաբերվել են չարորակ լիմֆոմա, ինչպես նաեւ սպիտակարյունություն եւ այլ հիվանդություններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



