Երևանի քաղաքապետարանն զգուշացնում է տուգանել չնախատեսված վայրերում աղբ թափողներին
ОБЩЕСТВОԵրևանի վարչական շրջաններում ավարտվել են մարտի 1-ից մեկնարկած մայրաքաղաքով հոսող գետերի ու ջրանցքների մաքրման աշխատանքները: Գործընթացի հիմնական նպատակը տեղումների դեպքում հնարավոր հեղեղումներից խուսափելը, ինչպես նաև ջրային զանգվածի անխոչընդոտ հոսքն ապահովելն է: Մաքրման աշխատանքները կատարվել են նաև սանիտարահիգիենիկ նկատառումներով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կուտակված աղբն ամեն օր հատուկ տեխնիկայով տեղափոխվել է աղբավայրեր, իսկ գետերին հարակից բնակելի ու արտադրական օբյեկտների տարածքում տեղադրվել են անհրաժեշտ քանակությամբ աղբամաններ:
Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին և տնտեսվարողներին հիշեցնում է, որ չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքում կկազմվեն վարչական արձանագրություններ և մեղավորները կտուգանվեն:



