Կուբայում մեկնարկել Է Կիթառի 14-րդ միջազգային փառատոն-մրցույթը
КУЛЬТУРА
Կուբայում ապրիլի 18-ին մեկնարկել Է Կիթառի 14-րդ միջազգային փառատոնն ու մրցույթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ռուսաստանի, Կոստա Ռիկայի, Մեքսիկայի, Իսպանիայի, Ռումինիայի եւ Կուբայի 19 ներկայացուցիչներ հավաքվել են Հավանայում՝ պայքարելու հեղինակավոր միջազգային մրցության գլխավոր մրցանակի համար, որը մեծ համերգային կյա նքի ուղեգիր ստանալու հնարավորություն Է տալիս:
Երաժշտության տոնն սկսել Է կուբացի հայտնի կիթառահարներ Մարկո Տամայլոյի եւ Խոակին Կլերչի ելույթներով: Կուբայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ՝ դիրիժոր Էնրիկե Պերես Մեսայի ղեկավարությամբ, Հավանայի «Կովառուբիաս» ազգային թատրոնի դահլիճում հնչել են Անտոնիո Վիվալդիի կիթառի եւ լարային գործիքների համար գրված ռե մաժոր կոնցերտը եւ երկու կիթառների համար գրված «Կոնցերտ-մադրիգալ»-ը՝ Խոակին Ռոդրիգոյի նվագախմբի հետ:
Փառատոնի անվանի հյուրերի թվում են իսպանացի կատարողներ Անաբել Մոնտեսինոսը, Դավիդ Մարտինեսը, Խաումե Տորենտը, Էդուարդո Ինեստալը, բրազիլացի կիթառահար Ֆաբիո Զանոնը, ամերիկացի դաշնակահար Անտոնի Սփայրան եւ ուրիշներ:
Երաժիշտների ներկայիս հանդիպումը, որն անցկացվում Է երկու տարին մեկ անգամ, նվիրված Է կուբացի կիթառահար Իսահակ Նիկոլայի (1901-1999 թթ.) հարյուրամյակին եւ այս փառատոնի նախագահ մաեստրո Խեսուս Օրտեգայի 80-ամյակին: Փառատոնի մրցութային հատվածում, որը կավարտվի ապրիլի 24-ին, նախատեսված են դրամական երեք մրցանակներ. առաջինը՝ 5 հազար դոլար, երկրորդը՝ 3 հազար դոլար եւ երրորդը՝ 2 հազար դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




















































