Հրաձիգ դպրոցականների հանրապետական առաջնությունն ավարտվեց
ОБЩЕСТВОՀՀ դպրոցականների գնդակային հրաձգության հանրապետական առաջնությունը, որն անկացվում էր հոբելյանական 20-րդ անգամ, տեղի ունեցավ ապրիլի 15-17-ը Երևանում:
«Արմենպրես»-ը հաղորդում է, որ հանրապետական մրցմանը մասնակցում էին Երևանի, Գյումրու և Վանաձորի թիմերը:
«Առաջին անգամ հրաձգության հանրապետական մրցումներին մասնակցել են նաև Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մարզիկները: Մրցաշարի մասնակիցների ընդհանուր թիվն անցել է 60-ից»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցՀՀ կրթության և գիտության նախարարության հրաձգության հանրապետական մասնագիտացված մարզադպրոցի փոխտնօրեն Գագիկ Զոհրաբյանը:
Երկօրյա մրցումներից հետո որոշվել են հանրապետական առաջնության հաղթողները: Տղաների «օդամղիչ հրացան 10մ, 60 կրակոց» վարժությունում լավագույն արդյունքը ցուցադրել է Հայկ Բաբայանը, երկրորդ տեղում Վրեժ Թորոսյանն է եղել, 3-րդը` Նարեկ Ադամյանը: Աղջիկների «օդամղիչ հրացան 10մ, 40 կրակոց» վարժությունում լավագույնն է ճանաչվել Ալլա Պողոսյանը, 2-րդ տեղը գրավել է Մարիամ Սահակյանը, 3-րդը` Լիա Սահակյանը:
Տղաների «օդամղիչ ատրճանակ 10մ, 60 կրակոց» վարժության արդյունքում լավագույնն է ճանաչվել Զավեն Իգիթյանը, իսկ երկրորդ և երրորդ տեղերը գրավել են համապատասխանաբար Գևորգ Մելքոնյանը և Երեմ Եղիազարյանը: Աղջիկների «օդամղիչ ատրճանակ 10մ, 40 կրակոց» վարժության լավագույն արդյունքը գրանցել է Ռայա Մելոյանը: Շուշաննա Հովհաննիսյանը 2-րդն է եղել, իսկ Աստղիկ Մխիթարյանը` 3-րդը:
Հանրապետական առաջնության մասնակիցները մրցել են նաև վազող թիրախ` նորմալ և խառը վազք վարժությունից: Տղաների «վազող թիրախ, 10 մ խառը վազք, 2x20 կրակոց» վարժությունում լավագույնը Հովհաննես Խաչատրյանն է եղել: 2-րդ տեղը գրավել է Հովհաննես Աբրահամյանը, 3-րդը` Մակեդոն Հովհաննիսյանը: Աղջիկների «վազող թիրախ, 10 մ խառը վազք, 2x20 կրակոց» վարժության լավագույն արդյունքը պատկանում է Գոհար Հարությունյանին, 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է Աննա Հակոբյանը, 3-րդ տեղը՝ Սաթենիկ Մեժլումյանը:
Տղաների «վազող թիրախ, 10 մ, 20+20 կրակոց» վարժությունում հաղթել է Հովհաննես Խաչատրյանը: 2-րդ տեղում Հովհաննես Մարգարյանն է եղել, իսկ Մակեդոն Հովհաննիսյանը զբաղեցրել է 3-րդ տեղը: Աղջիկների «վազող թիրախ, 10 մ, 20+20 կրակոց» վարժությունում էլ լավագույնն է ճանաչվել Գոհար Հարությունյանը, ում արդյունքն ավելի լավն է եղել, Աննա Հակոբյանի և Գոհար Վարդանյանի ցուցաբերած արդյունքները, որոնք հանգրվանել են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականներում:
Հաղթողները ստացել են պատվոգրեր և խորհրդանշական մեդալներ:



