Չինաստանում մոտ 500 դպրոցականներ թունավորվել են անհայտ նյութից
МЕЖДУНАРОДНОЕՉինաստանի Ցզյանսու նահանգի դպրոցներից մեկում առնվազն 493 աշակերտ է թունավորվել անհայտ նյութից, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Հեռուստաալիքի տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել Չանչժոու քաղաքում։ Նշվում է, որ այն բանից հետո, երբ օտար լեզուների տեղի դպրոցը տեղափոխվել է նոր շենք, աշակերտները թունավորման տարբեր ախտանշաններ են զգացել։
Նրանց մոտ նկատվել է մաշկի բորբոքում, արյան անալիզի ցուցանիշներից շեղումներ, ոմանց մոտ հայտնաբերվել է լիմֆոմա եւ լեյկեմիա։
Մասնագետներն ավելի ուշ դպրոցի տարածքում գրունտային ջրերում տոքսիկ աղտոտում են հայտնաբերել։
Նշվում է, որ այն վայրում, որտեղ հիմա դպրոցն է, նախկինում երեք քիմիական գործարաններ են եղել։
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
4
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
5
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%



