Հակառակորդը շփման գծի հյուսիսային ուղղությամբ շարունակել է զոհվածների մարմինների որոնողական աշխատանքները
ОБЩЕСТВОԼՂՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշել է. «Ի հավելումն ապրիլի 16-ին ԼՂՀ ՊՆ-ի կողմից տարածված հաղորդագրության` տեղեկացնում ենք, որ ՊԲ զինծառայողների կողմից հայտնաբերված չնույնացված (unidentified) առարկան նմանեցվել է (resembled) դիակի հետ, ինչը կարող է հաստատվել միայն որոնողական աշխատանքների արդյունքում»:
Նախարարությունից տեղեկացրել են. «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ, այսօր հայկական կողմը ադրբեջանական կողմին թույլատրել է շփման գծի հյուսիսային ուղղությամբ շարունակել դեռևս ապրիլի 8-ից սկսված՝ զոհվածների դիակների որոնողական աշխատանքները»:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանությաննախարարությունից ապրիլի 16-ին հայտնել են. «Ապրիլի 15-ի լույս 16-իգիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ՊԲառաջապահ ստորաբաժանումների կողմից իրականացվող ինժեներականաշխատանքների ժամանակ հայտնաբերվել է հակառակորդի մեկ դիակ»:



