Ժամը 11-ի դրությամբ Սպիտակում քվեարկել է ընտրողների 12.18 տոկոսը
ПОЛИТИКАNews.am-ը գրում է.
Սպիտակի քաղաքապետի ընտրություններին, ժամը 11-ի դրությամբ 13278 ընտրողներից քվեարկել է 1617-ը, կամ ընտրողների 12.18 %-ը: Ընտրության մասնակիցների ամենացածր ցուցանիշ է գրանցվել Սպիտակի 29/3 տեղամասում, որտեղ 1627 ընտրողից քվեարկել է ընդամենը 115-ը, կամ 7.07 տոկոսը:
Նշենք, որ Սպիտակ համայնքի ղեկավարի ընտրության մեկնարկը տրվել է ճիշտ ժամանակին. առավոտյան 08:00-ին բացվել են քաղաքի թվով 9 տեղամասերը: Ընտրական տեղամասերից ստացված տեղեկատվության համաձայն հանձնաժողովի բոլոր անդամները ներկա են, որեւէ խնդիր դեռեւս չի առաջացել:
Թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Բարսեղ Մակասյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ընտրատեղամասերում դիտորդներ կան Թրանսփարենսի Ինթերնեյշլ հակակոռուպցիոն կենտրոնից եւ Իրավունքի Եվրոպա միավորումից: Թվով 5 տեղամասերում ներկա են Ասպարեզ ակումբի լրագրողները։
Նշենք, որ Սպիտակում քաղաքապետի թեկնածուները երկուսն էլ գործող Հանրապետական կուսակցությունից են ՝ գործող համայնքապետ Գագիկ Սահակյանը եւ Լոռու փոխմարզպետ Վանիկ Ասատրյանը: Գագիկ Սահակյանը ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի եղբայրն է։



