Մատանին որ մատին դնելն ինչ է նշանակում
ЛАЙФShabat.am-ը գրում է.
Բութ մատ - Հուզական, էքսպանսիվ, մեծ էներգիայով օժտված անձնավորություններ են: Բութ մատին մատանի դնելը նշանակում է, որ տվյալ անձն ամեն կերպ ցանկանում է առանձնանալ հասարակությունից, տարբերվել բոլորից: Այս մարդկանց ինչ-որ բանի մեջ համոզելն անիմաստ ժամանակի կորուստ է: Նրանց հիմնական նպատակը ցանկացած ձևով ինքնահաստատվելն է:
Ցուցամատ - Ցուցամատին մատանի կրող անձը համարվում է փառասեր, կարծես թե ուզում է ասել, նայեք ինձ, թե ինչպիսին եմ ես: Ավելի եսակենտրոն անձինք են, որոնք շատ են սիրում ճանաչում, փառք, իշխանություն, նրանք սովորաբար իրենց շրջապատում լիդերներ են համարվում:
Միջնամատ - սովորաբար այս մատին կրում են այն անձինք, ովքեր ավելի շատ հարգում են կյանքում հոգևոր արժեքները: Նրանց հիմնական առանձնահատկություներից են խորը նվիրվածությունը, հավատարմությունը, խոհեմությունն ու ուշիմությունը: Նրանք վստահ են, որ տարբերվում են մնացածից:
Մատնեմատ - այս մատին դրված զարդն ընդգծում է տվյալ անձնավորության հակվածությունը շքեղություններին: Ձգտում են մշտական հաճույքների և ժամանակի հաճելի անցկացմանը: Դրա հետ մեկտեղ համարվում են ռոմատիկ անձնավորություններ: Արտաքին աշխարհի հանդեպ ունեն անտարբեր ու ստերիոտիպ վերաբերմունք: Նրանք օպտիմիստներ են: Այն կանայք, ովքեր այս մատին ամուսնական մատանու հետ մեկտեղ կրում են նաև մեկ այլ մատանի, դա նշան է, որ նրանք ուզում են ամեն կերպ ընդգծել սեփական անձի կարևորությունն ու արտաքին հմայքը:
Ճկույթին դրված մատանին բնորոշում է յուրահատուկ մտածողություն, կիրք, նուրբ քմահաճույքներ: Ճկույթին մշտապես առկա մատանին նշան է բնավորության փոփոխականության, ինքնասիրահարվածության: Նաև բնորոշ է հակվածությունն ազարտային խաղերի:
Չափազանց շատ զարդերի առկայությունը բնութագրում է անձի ձգտումն ամեն կերպ իրեն ընդգծելու հասարակության մեջ, սեփական դիրքը ցույց տալու և յուրահատկությունն ապացուցելու փորձ:
Թանկարժեք զարդերը բնութագրում են հեղինակություն, վերամբարձություն:
Ճաշակով ընտրված, նուրբ զարդերի առկայությունը բնութագրում է անձի զգացմունքայնությունը, դիմացինների հետ հարմոնիկ հարաբերություներ կառուցելու ձգտումն ու կարեկցանքը, սրտացավությունն ընկերների համար:



