Անձնակազմի կառավարման ոլորտի բարեփոխումները մեծ արձագանք են ստացել. Օհանյան
ОБЩЕСТВОԶինված ուժերում անձնակազմի կառավարման ոլորտում կատարված բարեփոխումները վերջին տարիներին բավականին մեծ արձագանք են ստացել հասարակության մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Արձագանքելով այն հարցին, որ հասարակության մեջ քննարկումներ կան, որ առաջնագծում կանգնած զինվորների մեծամասնությունը անապահով ընտանիքներից է` Օհանյանը նշել է, որ այդ խոսակցությունները այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում, քանի որ այդ հարցում կան նաև օբյեկտիվ հանգամանքներ:
«Կարծում եմ, որ հիմնականում միջին և բարձր խավերի ընտանիքների երեխաներն են, որ ընդունվում են բուհեր: Նրանց մեծ մասը հետագայում լրացնում են սերժանատական կազմը, այս կամ այն մասնագիտությունները, որոնք առաջնահերթ նշանակություն ունեն զինված ուժերում»,- նշեց նախարարը` հավելելով, որ դա օբյեկտիվ հանգամանքներից մեկն է:
Պաշտպանության նախարարը նաև շեշտեց, որ չնայած առկա թերություններին վիչակահանության համակարգը տարեցտարի առավել բարձր հիմքերի վրա է դնում զորակոչի կազմակերպումը:



