Ոչ ակնհայտ նշաններ, որ ձեր սիրելին իրականում ամուսնացած է ու խաբում է ձեզ
ЛАЙФՈրեւէ տղամարդու հետ ծանոթանալիս ու հարաբերություններ սկսելիս միշտ մտավախություն կա, որ նա իրականում կարող է ամուսնացած լինել ու խաբում է ձեզ։ Կան ակնհայտ նշաններ, որոնք հուշում են այդ մասին, սակայն կան նաեւ ոչ այնքան ակնհայտ նշաններ, որոնք պետք է ստիպեն ձեզ մի անգամ եւս մտածել։
Նա երբեք ձեր ներկայությամբ հեռախոսով չի խոսում։
Երբ զանգ է գալիս, չի պատասխանում կամ ասում է՝ հիմա հարմար չէ, հետո կզանգեմ։ Սա կարող է նշանակել, որ նրան կինն է զանգում։
Նրա մոտ միշտ ինչ-որ բան է լինում։
Մեկ ջրծաղիկ է՝ մի քանի օր չեք կարողանա հանդիպել, մեկ տատիկն է ոտքը կոտրել, մեկ մեքենան է փչացել եւ այլն։ Եւ հակառակի նման, այս բոլորը տեղի են ունենում տոների եւ հանգստյան օրերի ընթացքում։ Նա զանգում ու գրում է ձեզ միշտ նույն ժամին։ Ընդ որում, երբեք չի զանգում կամ գրում գիշերն ու առավոտյան։
Նա ոչ մի սոցկայքում էջ չունի։
Կասկածելի է՝ ինչու երիտասարդ տղամարդը, օրինակ, Ֆեյսբուքում էջ չունի։ Եթե ունենար, բնականաբար, կինն ընկերների մեջ էր լինելու, հետեւեր։
Համատեղ ոչ մի լուսանկար։
Եթե նա արգելում է միասին նկարվել կամ եթե ունեք նկար, ոչ մի դեպքում չի կարելի սոցկայքում տեղադրել, նույնպես կասկածելի պետք է լինի։
Նրան ձեր նվերները պետք չեն։
Դուք նրան հագուստ եք նվիրում, նա երբեք չի կրում, անգամ նվիրած սպասքը թողնում է ձեր տանը։
Դուք պատկերացում անգամ չունեք, թե որտեղ է նա աշխատում եւ ինչ։
Նա տարօրինակ վայրեր է ընտրում՝ ժամադրությունների համար։ Չի հրավիրում ձեզ հայտնի ռեստորան կամ սրճարան, այլ քաղաքի ծայրամասում գտնվող մի ոչ մարդաշատ տեղ է տանում։
Անցյալի մասին նրա պատմածները հաճախ իրար չեն համապատասխանում։
Նա ձեր անունը չի տալիս, կեղծանունով է դիմում՝ փիսիկ, ձկնիկ եւ այլն։ Պատճառը պարզ է՝ նա վախենում է շփոթել ու կնոջ անունով ձեզ կոչել։
Նրա ընկերների հետ ինչ-որ տարօրինակ բան է տեղի ունենում։
Նա կամ ինչ-որ տարօրինակ ընկերների հետ է ձեզ ծանոթացնում կամ ընդհանրապես չի ծանոթացնում, ընկերները երբեք ձեր ապագայից հարցեր չեն տալիս։
Պատրաստեց Past.am-ը:



