Վարդենիսի քաղաքի կողմից առաջնագիծ ուղարկվեց 2,5 միլիոն դրամի օժանդակություն
ОБЩЕСТВОԳեղարքունիքի մարզի Վարդենիսի քաղաքապետարանի, կազմակերպությունների եւ անհատ անձանց կողմից հանգանակած միջոցներով այսօր առավոտյան առաջնագիծ ուղարկվեց 2,5 միլիոն դրամի սնունդ, հագուստ, անկողնային եւ առաջին անհրաժեշտության այլ պարագաներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը, առաջնագծի համար համար անհրաժեշտ սնունդը, հագուստը, ծխախոտը, անկողնային եւ առաջնային անհրաժեշտության այլ պարագաները կազմել են 2 բեռնատար «Գազել» մակնիշի մեքենաներ, որոնք ապրիլի 16-ի առավոտյան մեկնել են Արցախ՝ Թալիշ, Մարտակերտ, Հաթերք ուղղություններով:»Մեր քաղաքի բնակչությունը, փոքր ու մեծ, թշնամու սպառնալիքի տակ հայտնված Արցախի, առաջնագծում մարտնչող մեր զավակների ու եղբայրների հետ են: Արցախին օգնության ձեռք ենք մեկնում՝ ով ինչով կարող է: Առաջնագծում ունենք ե՛ւ զինծառայողներ, ե՛ւ կամավորներ, նաեւ՝ բազմաթիվ կամավորագրված երիտասարդներ ու տարեցներ, ովքեր սպասում են Արցախ մեկնելու իրենց հերթափոխին: Բացի այդ, Արցախի օգնության ֆոնդի համար դրամ են հանգանակել եւ մուծել քաղաքի կրթամշակութային հաստատությունների կոլեկտիվները, անհատ քաղաքացիներ: Օգնությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ թշնամին սպառնալու է մեր սահմաններին, հայ ժողովրդի անվտանգությանը: Գարնանացան աշխատանքներում աջակցություն կցուցաբերվի նաեւ Արցախում գտնվող մեր համաք աղաքացի կամավորների ընտանիքներին»,-նշեց քաղաքապետը:
Խոսրով Խլղաթյան



