Այդ դիրքը 10 հոգով են պահել, նրանցից մեկ հոգին է ողջ մնացել. ինչ է պատմում Ադամի ծառայակից ընկերը
ОБЩЕСТВОArmlur.am-ը գրում է.
Ապրիլի 1-ից 4-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ընթացող ռազմական գործողությունների հետեւանքով հերոսաբար զոհված զինծառայողների թվում էր նաեւ սերժանտ Ադամ Սահակյանը, ում մասին անհնար է սիրով ու ջերմությամբ չխոսել: Նրա ընկեր Արամ Խաչատրյանն ArmLur.am-ի հետ զրույցում մեծ ցավով ու հպարտությամբ էր պատմում Ադամի մասին:
«Ադամի նման բարի, շնորհքով տղա ես չէի հանդիպել, որ ասում են ոսկի տղա` դա իրեն է բնութագրում: Ադամն ամեն ինչում կար, բոլորը սիրում էին իրան: Միշտ բոլորից տարբերվում էր: Շատ փակ տղա էր, բայց ինչ-որ ասում էր հավեսով էր ասում, որ մեջդ տպավորվում էր»: Խոսելով իրենց ծանոթության մասին` Արամը հայտնեց, որ Ադամի հետ բանակ գնալու ճանապարհին է ծանոթացել:
«Ճանապարհին ավտոբուսով, որ գնում էինք թեթեւ լեզվակռիվ եղավ ուրիշի տղայի հետ: Ադամը ճանաչում էր այդ տղային, եկավ հարցրեց ի՞նչ է եղել… միանգամից իմ սիմպատիան բռնեց ու այդ օրվանից սկսեցինք խոսել, մոտիկանալ: Մենք միեւնույն զորամասում ենք ծառայել, բայց տարբեր տեղերում: Բայց ինչ լինում էր իրար հետ էինք, օրեր են եղել գիշերը նույն կոյկի վրա ենք քնել: Ամեն օրը մի ձեւ անցել է…»,-հավելեց Ադամի ընկերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



